Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նիկոլը ժողովրդի մեծամասնության հայելային արտացոլանքն է

 Նիկոլը ժողովրդի մեծամասնության հայելային արտացոլանքն է
30.07.2024 | 12:30

Նիկոլին հեռացնել ցանկացող յուրաքանչյուրը առաջնահերթ պետք է իր ներսում նստած նիկոլին հեռացնի, այլ ձև չկա:

Այո, նիկոլը ժողովրդի, մեծամասնության հայելային արտացոլանքն է, ժողի ընտրյալն է, ժողի պես հայրենավաճառ, ստախոս, ստամոքսապաշտ, յուր «պեռաշկին» ուտելուց առաջ լուսանկարող և համացանցում տարածող, այս ծայրահեղ շրջափուլում անհոգ քեֆերի ու հեծանվային վազքի մեջ, ճիշտ այնպես, ինչպես իր վարչապետը:

«Պայքարողների» մեջ էլ լիքն են նիկոլները: Նիկոլն ամենուրեք է:

Ո՞նց կարելի է հանձնելու դեմ դուրս գալ պայքարի ու խոսել «ճիշտ» հանձնելուց. Չէ, սա ցինի՞զմ է, թե՞ տգիտություն: Թե բա՝ մադրիդյան սկբունք, 5 շրջան…

Համաժողովրդական սnւիցիդը բոլորին դու՞ր է գալիս:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 9786

Մեկնաբանություններ